Հասարակություն

Հայերն Ամանորին ամենաշատը նախընտրում են հանգիստը Վրաստանում

«Ա1+»-ը տեղեկություններ է հավաքել տուրիստական գործակալություններից այն մասին, թե որտեղ են նախընտրում հանգստանալ հայերն Ամանորին: Ըստ այդմ՝ Հայաստանում  պահանջված հիմնական ուղղություններն են Աղվերանը, Ծաղկաձորը, Ջերմուկը, Դիլիջանը։ Հայաստանից դուրս որպես մատչելի տարբերակ քաղաքացիները նախընտրում են Թբիլիսի (Վրաստան) ամենաշատը, Շարմ Էլ Շեյխ (Եգիպտոս), իսկ Եգիպտոսից հետո գալիս է Դուբայը (Միացյալ Արաբական Էմիրություններ)։ Եվրոպայից՝ Հռոմ (Իտալիա), Բարսելոնա (Իսպանիա), Մարսել (Ֆրանսիա):

Հարցին, թե քաղաքացիների համար Հայաստանում հանգստանալու պայմաննե՞րն են ավելի մատչելի, թե՞ այլ երկրներ գնալը, պարզվել է, որ երկրներ գնալն ավելի մատչելի է։

Մեկ այլ տուրիստական գործակալության տվյալներով էլ՝ Հայաստանի տարածքում  մեր քաղաքացիները նախընտրում են հանգստանալ Դիլիջանում, Ծաղկաձորում, Վանաձորում, Աղվերանում, Հանքավանում, Գորիսում։ 
Հայաստանից դուրս, նախընտրելի ուղղություններն են Թբիլիսին, Բակուրիանին, Բորժոմին (Վրաստան),
Շարմ Էլ Շեյխ, Դուբայ: Հիմնականում գնում են ծովափնյա հանգստի, իսկ Էկզոտի՞կ երկրներից՝ Շրի Լանկա, Բալի (Ինդոնեզիա)։ Արցախ այս ժամանակահատվածում չեն գնում, քանի որ նախընտրում են տաք երկրները։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *