Հասարակություն

Հետախուզում՝ Գագիկ Բեգլարյանի եղբոր նկատմամբ

Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբոր՝ Յուրի Բեգլարյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել,-այս մասին հայտնել են ՀՀ Ոստիկանության լրատվության ծառայությունից։

«Բեգլարյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշումը նախաքննական մարմնի կողմից է կայացվել։ Նա մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետեւանք) և 310-րդ հոդվածի (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու) հատկանիշներով», - նշված է ոստիկանության տեղեկության մեջ։ Գործի մանրամասների վերաբերյալ տեղեկություն ստանալու դեպքում՝ այն կհրապարակվի։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *