ՀՀ արտգործնախարարության մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանել է ՀՀ կառավարության՝ Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը որպես ՀՀ-ում UNICEF-ի ներկայացուցիչ դադարեցնելու մասին որոշումը: «Հայկական կողմի համար խնդրահարույց է եղել ՀՀ-ում UNICEF ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթթինգի իր մանդատի իրականացման գործում թերացումները և ոչ համագործակցային աշխատելաոճը, ուստի ՀՀ կառավարության կողմից որոշում է կայացվել դադարեցնել Քլարկ Հաթթինգի պաշտոնավարումը որպես ՀՀ-ում UNICEF ներկայացուցիչ: Որոշման մասին ՄԱԿ-ի Մշտական Համակարգողը ու UNICEF-ի ներկայացուցիչները տեղեկացվել են»,-նշել է Աննա Նաղդալյանը:
ՀՀ ԱԳՆ խոսնակն անդրադարձել է ՀՀ-ում UNICEF-ի ներկայացուցչի պաշտոնավարումը դադարեցնելու որոշմանը




0 Մեկնաբանություն