Հասարակություն

ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Սիսիան-Գորիս ավտոճանապարհը, Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները դժվարանցանելի են։

Կոտայքի մարզում, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում և Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում ձյուն է տեղում։

Գեղարքունիքի մարզի Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է։

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում մառախուղ է։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *