Հասարակություն

ՀՀ բարձրագույն ղեկավարությունը Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեց Վազգեն Սարգսյանի հիշատակին

Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարությունը Եռաբլուր զինվորական պանթեոնում հարգանքի տուրք մատուցեց Հայաստանի ազգային հերոս, ՀՀ պաշտպանության առաջին նախարար, սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին: 

Մարտի 5-ին լրանում է Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակը։

Սպարապետի ծննդյան օրվա կապակցությամբ Եռաբլուր են այցելել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, պատգամավորներ ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *