Հասարակություն

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն ազատվել է աշխատանքից՝ սեփական դիմումի համաձայն

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության II դասի պետական խորհրդական Արմեն Հարությունյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է  ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

«Արմեն Հարությունյանն աշխատանքից ազատվել է կենսաթոշակի անցնելու կապակցությամբ, սեփական դիմումի համաձայն»,- ասել է Խաչատրյանը։

Արմեն Հարությունյանը 2015 թվականի հունվարի 13-ից ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն էր, նա 57 տարեկան է:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *