Գյումրի- Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի 1 զինծառայող, ևս 4-ը վիրավորվել են:
Այս մասին հայտնում են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Վթարը տեղի է ունեցել կիրակի առավոտյան` ժամը 7-ի սահմաններում` Թալին բնակավայրի մոտակայքում։ Նախնական տվյալներով՝ զինվորականը չի կարողացել կառավարել անձնական մեքենայի կառավարումը, մեքենան շրջվել է ձորը:
«1 պայմանագրային զինծառայող ստացած վնասվածքներից տեղում մահացել է։ Վթարի ժամանակ ավտոմեքենայում գտնվող պայմանագրային ծառայության 4 զինծառայողների միջին ծանրության վնասվածքներով օպերատիվ կերպով տեղափոխել են բժշկական հաստատություն, ուր նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնությունը», -նշվում է հաղորդագրության մեջ:
0 Մեկնաբանություն