Հասարակություն

Հիսուս Քրիստոսի Հարության տոնն է այսօր

Զատիկը կամ Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնն ամբողջ աշխարհի հավատացյալ քրիստոնյաների ամենակարևոր տոներից մեկն է: Եկեղեցական կանոնների համաձայն, Զատիկը նշվում է գարնանային լիալուսնից հետո առաջին կիրակի օրը մարտի 21-ից ապրիլի 26-ը:

Ղուկասի Ավետարանում մանրամասն նկարագրված է Փրկչի հարության պատմությունը: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո հանել են Նրա Մարմինը խաչից և տարել գերեզման, որի մուտքը մեծ քարով են փակել: Երեք օր անց Մարիա Մագդաղենացին, Սալոմեն և Հակոբի մայր Մարիան եկել են գերեզման՝ Տիրոջ մարմինն անուշաբույր յուղերով օծելու համար: Բայց տեսել են, որ գերեզմանի դուռը բաց է, իսկ Տիրոջ մարմինը չկա: Կանանց առջև հայտնված ճերմակ հանդերձներով երկու այր հարցրել են նրանց. «Ի՞նչ եք ողջին մեռածների մեջ փնտրում: Նա այստեղ չէ՝ Նա հարություն առավ (Ղուկ. 24: 5-6)»

Յուղաբեր կանայք ավետել են Հարության լուրն առաքյալներին, ինչից հետո Հիսուսը հայտնվել է նրանց:

Հիսուս Քրիստոսի Հարությունը քրիստոնեության հիմքն է: Այդ պահից գրեթե երկու հազար տարի Զատիկը տոնվում է որպես ազատագրում, մեղքերից ապաշխարություն և վերադարձ առ Աստված:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *