Հասարակություն

Հոսանքազրկման պատճառը Վրաստանից համակարգային վթարային անջատումն է. ՀԷՑ-ը պարզաբանել է

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պարզաբանում է ներկայացրել Հայաստանի տարբեր բնակավայրերում արձանագրված հոսանքազրկումների վերաբերյալ: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀԷՑ-ի պարզաբանումը.

«Այսօրվա հոսանքազրկման պատճառը համակարգային վթարային անջատումն է Վրաստանից (համակարգը աշխատում է կղզիացման ռեժիմով), որի հետեւանքով ժամը 21:49 հոսանքազրկվել են Արմավիրի, Լոռու, Շիրակի, Արագածոտնի մարզերի որոշ բնակավայրեր։ Էլեկտրամատակարարումը վերականգնվել է 21:54»։

Նշենք, որ ըստ սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունների՝ հոսանքազրկումներ են եղել Տավուշում, մասնավորապես` Դիլիջանում ու մի շարք գյուղերում, Լոռիում՝ Վանաձորում, Սպիտակում, Ալավերդիում, մի շարք գյուղերում, Շիրակում՝ Գյումրիում, Արթիկում, Արագածոտնի մարզում՝ Ապարանում, Արմավիրում՝ Արմավիր քաղաքում, Մեծամորում, նաև Երևանի մի շարք վարչական շրջաններում։

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *