«Քվեարկելու եմ արդյունավետ եւ արդար կառավարման օգտին, հանուն Երեւանի հավերժության»,- ընտրատեղամաս մտնելուց առաջ հայտնեց «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը:
«Հույս ունենամ, որ վաղվանից կսկսենք մաքուր էջից եւ այլեւս չենք մրոտի այդ էջը»,-վերացական պատասխան տալով ասաց Զեյնալյանը:
«Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը տեղյակ չէ ԲՀԿ-ական քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի եւ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հայտարարությունների մասին: Ըստ Զոհրաբյանի՝ եթե ապացույցներ չներկայացնեն ընտրակաշառք բաժանելու, ապա զրպարտության համար պետք է պատասխանատվության ենթարկվի ոստիկանապետը:
«Եթե այն ամենն, ինչ ներկայացնում եք, այդպես է, ապա այս հարաբերությունները ոչ թե զրպարտության եւ պատվի, արժանապատվության պաշտպանության հարաբերություններ են, այլ իրավահարաբերություններ են, եւ դարձյալ իրավունքի պաշտպանության արդյունավետ մեխանիզմներ հայաստանյան օրենսդրության մեջ կան»:
«Քվեարկությունը կավարտվի, կտեսնենք արդյունքները, ըստ այդմ կկողմնորոշվենք, ըստ այդմ կիմանանք, թե ինչ ենք անելու»,-պատասխանելով համագործակցությանը այլ ուժի հետ հարցին՝ նշեց Զեյնալյանը:
0 Մեկնաբանություն