Հասարակություն

Հրաժարական չեմ տալիս, շարունակելու եմ աշխատել․ Ֆելիքս Ցոլակյան (տեսանյութ)

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, պատասխանելով հարցին, թե ուժային կառույցների ղեկավարների հրաժարականներից հետո պե՞տք է արդյոք սպասել իր հրաժարականին, ասաց, որ չի պատրաստվում հրաժարական տալ, շարունակելու է աշխատել։

Նա նաև անդրադարձավ հարցին, թե արդյոք այժմ զղջո՞ւմ է, որ երաշխավորել էր Արթուր Վանեցյանին ԱԱԾ պետի պաշտոնի համար։ Պատասխանեց՝ չի զղջում։

Միեւնույն ժամանակ հրաժարվեց պատասխանել ուժային կառույցների ղեկավարների հրաժարականների եւ դրանց հաջորդած իրադարձությունների մասին հարցերին։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *