Հասարակություն

Հրաժարական է տվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանը

Անձիս (անձնական և մասնագիտական որակներիս) նկատմամբ, մի կողմից, Ազգային ժողովի առավելագույն վստահության և, մյուս կողմից, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 3 անդամի բացարձակ անվստահության պայմաններում նպատակահարմար չեմ համարում հետագա պաշտոնավարումս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Էդգար Շաթիրյանը ։
«Առկա իրողություններն անհամատեղելի են պրոֆեսիոնալիզմի և թիմային աշխատանքի մասին պատկերացումներիս հետ։
Ի սրտե շնորհավորում եմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նորընտիր նախագահ Հայկուհի Հարությունյանին՝ վերջինիս մաղթելով միմիայն հաջողություններ։
Շնորհակալ եմ Ազգային ժողովի կառավարող “Իմ քայլը” խմբակցությանն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում հենց իմ թեկնածությունն առաջադրելու, ինչպես նաև Ազգային ժողովին՝ ինձ վստահության քվե տալու համար»,-նշել է նա։ Հիշեցնենք՝  ԱԺ-ն նոյեմբերի 19-ին ընտրել էր ԿԿՀ-ի անդամներին, իսկ նոյեմբերի 26-ին, հանձնաժողովը ընտրել էր նախագահի։ Նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահի թեկնածու էին ինքնաառաջադրվել   «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Հայկուհի Հարությունյանը  և «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ Էդգար Շաթիրյանը: Քվեարկության արդյունքում նախագահ է ընտրվել Հայկուհի Հարությունյանը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *