Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի պահանջարկ չունի վրացական ծովափը։ Ըստ գործակալների՝ 90%-ը հրաժարվում է Վրաստան գնալուց ու պակասել են անգամ հարցումների թվերը։
Գլխավոր պատճառը քովիդի թեստերն են, որոնց համար մոտ 100 դոլար հավելյալ գումար պետք է վճարել
«Շատ քաղաքացիներ խուսափում են պատվաստումից և հրաժարվում անգամ չվերթից։ Շատ քաղաքացիներ դիմում են տուրգործակալություններ՝ նշելով՝ եթե պատվաստում լինի, ապա փաթեթը կչեղարկենք։ Անգամ վաճառված փաթեթներն են չեղարկվում», - ասում է «Ռիմա Տրավել» ընկերության հիմնադիր Ռիմա Խաչատրյանը։ Հայաստանում օրեցօր ավելանում են զբոսաշրջիկները։ Մեծ է Ռուսաստանից եկողների թիվը․
«Կա որոշակի տեղեկություն, որ եվրոպական երկրներում, օրինակ՝ Գերմանիայում, Հայաստանը քովիդի վտանգավոր երկրների ցանկից իջել է արդեն ոչ ռիսկային երկրների ցանկ», - ասաց «Armenia Travel» ընկերության զարգացման և տեխնոլոգիաների գծով տնօրեն Արմեն Գրիգորյանը։
Հուլիսի 1-ից, ԵՄ անդամ պետությունները բացում են սահմանները Հայաստանի քաղաքացիների համար: Սա ենթադրում է, որ նաև կավելանան դեպի Հայաստան չվերթները։
Ըստ մասնագետների, շատ դժվար կլինի հասնել այն թվին, որը կար մինչ համավարակն ու պատերազմը։ 2019թ.-ին Հայաստան է եկել 1.894.377 զբոսաշրջիկ։ 2020 -ին՝ ընդամեն 375 216-ը, նվազումը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է շուրջ 80 %:
0 Մեկնաբանություն