2021 թ․ հունվարի 29-ին ՀՀ Կառավարությունը Ազգային ժողովից հետ է կանչել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։
Արձանագրությունը վավերացնելու դեպքում Հայաստանի Հանրապետությունը կճանաչեր ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի հանձնառությունը` ստանալ և քննարկել իր իրավասության շրջանակում գտնվող անհատների կամ անհատների խմբերի կողմից կամ անունից ներկայացվող հաղորդումները` Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի դրույթների խախտման դեպքերով:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացրել է, որ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին», «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ուժի մեջ մտնելուց հետո միայն հնարավոր կլինի լիարժեք ապահովել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայով նախատեսված պարտավորությունները, ուստի՝ նպատակահարմար է համարվել նախագիծը ժամանակավորապես հանել շրջանառությունից և դրան անդրադառնալ վերոնշյալ օրենքների նախագծերի փաթեթի ընդունումից հետո։
Մանրամասն՝ այստեղ





0 Մեկնաբանություն