Հասարակություն

Իսրայել Հակոբկոխյանն ազատ է արձակվել.tert.am

Հայտնի բռնցքմարտիկ Իսրայել Հակոբկոխյանը, որը ձերբակալվել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի շրջանակներում, երբ քաղաքացիները փորձել էին մտնել Կառավարության շենք, ազատ է արձակվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է նրա պաշտպան Գոռ Սաղոյանը:

«Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ  դատավոր Հարություն Մանուկյանի, մերժել է բռնցքամարտիկ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանին կալանավորելու վերաբերյալ  քննչական  կոմիտեի միջնորդությունը։ Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Հակոբկոխյանի ձերբակալման որոշումը»,- ասել է նա: Գոռ Սաղոյանը նշել է, որ որոշումը կայացվել է այսօր 16:00-ին, այս պահին արդեն Հակոբկոխյանն ազատ է:

Հիշեցնենք՝ օրեր առաջ Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացիները փորձել էին մտնել Կառավարության շենք։

ՀՀ կառավարության շենքի մոտից բերման ենթարկված քաղաքացիներից ձերբակալվել էին «Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանը, «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ ղեկավար Արշակ Զաքարյանը, «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը, հայտնի բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *