Հասարակություն

Ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ Երևանում սեպտեմբերի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարզերում սեպտեմբերի 13-ի ցերեկը, սեպտեմբերի 14-ին, 17-ին և 18-ին՝ առանձին շրջաններում կեսօրից հետո և գիշերը սպասվում են անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 15-ին և 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 17-ին և 18-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով: Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *