Հասարակություն

«Քաջերը երբեք չեն մեռնում, դուք հավերժ կապրեք մեր մեջ»: Հենրիխ Մխիթարյանի գրառումըց

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում՝ անդրադառնալով մեր նահատակված քաջ զինվորներին: Նա մասնավորապես գրել է.

«Քաջերը երբեք չեն մեռնում:

Մեր վիշտն այնքան խորն է, որ հնարավոր չէ խոսել այդ մասին… Այսօր ամբողջ աշխարհում ոգեկոչմամբ հարգելու ենք մեր զոհված հերոսների հիշատակը:

44 օր շարունակ դուք աննկարագրելի քաջություն եք ցուցադրել Արցախում՝ ձեր կյանքը զոհաբերելով հանուն մեր հայրենիքի, մեր ժողովրդի և մեր հազարամյա պատմական հողերը պաշտպանելու սուրբ առաքելության:

Դուք հավերժ կապրեք մեր մեջ…

Մենք աղոթում ենք նաև մեր վիրավոր եղբայրների համար ու մեր երախտագիտությունն ենք հայտնում մեր բոլոր զինվորներին: Շնորհակալություն:

Իմ ազգին մաղթում եմ ուժ և համերաշխություն՝ հաղթահարելու իր սիրելի որդիների կորուստը:

Մենք պետք է կենտրոնանանք, օգտագործենք մեր ողջ ներուժը՝ ավելի լավ ու խաղաղ աշխարհ ստեղծելով մեր երիտասարդների համար, ուր նրանք կկարողանան իրականացնել իրենց երազանքները»:

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *