Հասարակություն

Քոչարյանի փաստաբանները Սահմանադրական դատարանից հետ կվերցնեն իրենց դիմումը

Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններ Արամ Օրբելյանը և Արամ Վարդևանյանը հետ են վերցրել իրենց դիմումը Սահմանադրական դատարանից։ 

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արամ Օրբելյանը։ Նրա խոսքով՝ այսօր որոշումը քննարկել են Քոչարյանի հետ։

Դիմումը հետ վերցնելու պատճառը, ըստ նրա, Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող գործընթացներն են, մասնավորապես նախագիծը, ըստ որի՝ իշխանությունները փորձում են դադարեցնել ՍԴ 3 դատավորի լիազորությունները և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը՝ որպես նախագահի։ 

 Նշենք, որ Քոչարյանը դիմել էր ՍԴ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականությունը որոշելու հարցով. նիստը նշանակված է հուլիսի 7-ին։ 

 Մյուս փաստաբան Արամ Վարդևանյանը քննադատել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին՝ նշելով, որ «Լուսավոր Հայաստան»-ը խոսում է իրավական պետությունից, սակայն այդ ուղղությամբ քայլեր չի կատարում։ 

«Սա արվում է հանուն սահմանադրական կարգի», - ընդգծել է նա՝ իրենց դիմումը ետ վերցնելու մասով։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *