Հասարակություն

Քրեական գործ՝ Գյումրիում մի խումբ անձանց կողմից տարեց մարդկանց ծեծի ենթարկելու դեպքով

Գյումրիում մի խումբ անձանց կողմից տարեց մարդկանց ծեծի ենթարկելու դեպքով հարուցվել է քրեական գործ։

Ավելի վաղ Civic.am կայքը տեսանյութ էր տարածել, որում երևում է, թե   ինչպես են մի խումբ անձինք Գյումրիում ծեծի ենթարկում տարեց մարդկանց: 

«Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օրենսգրքի 258-րդ (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով) հոդվածի 4֊րդ մասի հատկանիշներով։ Կատարվում են ակտիվ գործողություններ միջադեպի բոլոր մասնակիցներին նույնականացնելու, նրանց գործողություններին իրավական գնահատական տալու համար»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Աբրահամյանը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *