Հասարակություն

Կալանավորվել է Գագիկ Խաչատրյանի եղբորորդին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, ավարտվել է Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդուն՝ Պետական եկամուտների կոմիտեի Ներքին անվտանգության ծառայության նախկին պետ Դավիթ Խաչատրյանին կալանավորելու գործի քննությունը։

 

Այս մասին «Ա1+»-ը տեղեկացավ դատարանից։

 

Պապոյանը բավարարել է Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի քննիչի՝ Խաչատրյանին երկու ամսով կալանավորելու միջնորդությունը։

Կարեն Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու մեջ։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *