Հասարակություն

Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին՝ ժամը 10:24-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է բեռնատարների, դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Ոսկեպար-Նոյեմբերյան ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է:
Փակ է Հ-31 ավտոճանապարհի Հարթաշեն-Տաշիր հատվածը:
Դժվարանցանելի են Ելփինի ոլորանները:
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին և Մ-4 ավտոճանապարհին (Տավուշի մարզի հատվածում) տեղ-տեղ առկա են մերկասառույց:
Շիրակի մարզում տեղում է ձյուն:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *