Հասարակություն

Կարմիր Խաչի ներկայացուցիչները Բաքվում այցելել են Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում գերեվարված 6 հայ զինծառայողներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում այցելել են մայիսի 27-ին Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում գերեվարված 6 հայ զինծառայողներին: «Լուրերի» հարցին ի պատասխան՝ Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հաստատել է, որ արդեն այցելել են հայ զինծառայողներին, ծանոթացել նրանց պահման պայմաններին, առողջական վիճակին և օգնել են կապ հաստատել ընտանիքների հետ: Ամատունին ընդգծել է, որ Ադրբեջանում պահվող գերեվարված մյուս անձանց պարբերական այցերի շրջանակում տեսակցել են մայիսի վերջին:

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *