Հասարակություն

ԿԳՄՍՆ-ն արձագանքել է Գառնիի տարածքում հարսանիքի մասին հրապարակումներին

Համացանցում քննարկվում է «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում սեպտեմբերի 4-ին անցկացված հարսանեկան միջոցառումը։ Այս մասին պարզաբանում է տարածել ՀՀ ԿԳՄՍՆ պահպանության ՊՈԱԿ-ը։

Պարզաբանման մեջ մասնավորապես նշվում է․ 

«Տարածվել է շատ վատ որակի մի տեսագրություն` ռաբիս երաժշտությամբ, որն իբրև հնչել է միջոցառման ժամանակ։

Տեղեկացնում ենք, որ ՊՈԱԿ-ը արգելոց-թանգարանի տարածքում միջոցառում անցկացնելու պայմանագիր կնքել է համապատասխան կազմակերպության հետ։ Այդ մասին ՊՈԱԿ-ը նախապես տեղյակ է պահել լիազոր մարմնին և ստացել թույլտվություն։ Ինչ վերաբերում է ռաբիս երաժշտությանն, ապա միջոցառման ընթացքում հնչել են «Գաթա» եւ «Ծիրանի» բենդ խմբերի կատարումները։ Վերոնշյալ ռաբիս երաժշտությունը, հարակից տարածքի որևւէ օբյեկտից հնչող կատարում է եղել։

Առավել մանրամասն պարզաբանմամբ ՊՈԱԿ-ը հանդես կգա առաջիկայում»։

Հիշեցնենք, որ նույն ՊՈԱԿ-ը երեկ տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 4-ին, ժամը 13։00- 22։00-ը, նախանշված միջոցառման պատճառով, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը փակ կլինի։

Խնդրին արձագանքել է նաև Զբոսաշրջության կոմիտեն՝ նշելով, որ հետամուտ են այս խնդրի շուրջ լայն քննարկումներ նախաձեռնել համապատասխան գերատեսչությունների մասնակցությամբ` պատմամշակութային և զբոսաշրջային նշանակության վայրերում միջոցառումների անցկացումը կանոնակարգելու համար։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *