Հասարակություն

Խայտառակ «լսումներ» Քարբերդում. Օլեգ Դուլգարյանի կարծիքով բնակիչների վրա ճնշում է գործադրվել

Քարաբերդի ոսկու հանքավայրը գտնվում է ուղիղ Վանաձորի կենտրոնից տեսանելի դիրքում ։

5 տարի շարունակ փորձ է արվում ընդլայնել հանքավայրի տարածքը՝ Քարաբերդի գյուղատնտեսական հողերի, շրջակա բնակավայրերի ու Վանաձորի բնակիչների հաշվին։ Սա ռիսկ է ոչ միայն առողջության, այլ նաև տեղական տնտեսության և զբոսաշրջության համար։

Քարաբերդում 5 տարի անընդմեջ տեղի բնակիչները պայքարում են իրենց կենսագործունությունը բնականոն կերպով շարունակելու համար։

Քարաբերդցիները մերժել են համայնքի գյուղատնտեսական նշանակության հողերում ոսկու նոր հանքավայր բացելու 11 փորձերը՝ նշելով, որ իրենց իրենց տարածքից չեն կարող քշել։

Այսօր, օգոստոսի 13-ին տեղի ունեցավ այս տարվա արդեն 4-րդ լսումը, որը քաղ. հասարակության ներկայացուցիչները որակեցին որպես չկայացած լսում, քանի որ համայնքի ղեկավարը ոչ բոլորին հնարավորություն տվեց արտահայտվելու և լսման նիստը կամայականորեն դադարեցրեց, որի իրավունքը չուներ։ Ըստ իրավակարգավորումների «հանրային լսում» կոչվող միջոցառումը պիտի շարունակվեր այնքան, մինչև կհնչեր վերջին կարծիքը:

Քարաբերդի ոսկու հանքավայրի ընդլայնումը էապես կվնասի նաև Վանաձորին.

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *