Ըստ Aravot.am-ի աղբյուրների, բացի Քաջարանի համայնքի ղեկավարի տունը խուզարկելուց՝ խուզարկություններ են իրականացվում նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պատասխանատու պաշտոններ զբաղեցնող անձանց տներում։
Մասնավորապես խուզարկել են Քաջարանի նախկին փոխքաղաքապետ Արա Դավթյանի բնակարանը, ով ներկայում կոմբինատում է աշխատում։ Նույն աղբյուրի տեղեկություններով, բերման է ենթարկվել կոմբինատի իրավաբանապայմանագրային բաժնի պետ Արա Ղոնյանը։ Հիշեցնենք՝ Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի տունը, ավտոմեքենան, ավտոտնակը խուզարկությունից հետո տեղափոխում են Երևան։
0 Մեկնաբանություն