Հասարակություն

Կորանավիրուսից մահացել է նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը

72 տարեկանում մահացել է գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը,- փոխանցում է «Ազատություն»-ը՝ հղում անելով «Նաիրի» ԲԿ տնօրեն Անատոլի Գնունուն: Նրա խոսքով Կարապետյանը մահացել է փետրվարի 18-ի լուսադեմին՝ կորոնավիրուսից հետո առաջացած բարդություններից։

Սերգո Կարապետյանը գյուղատնտեսության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2010-ից 2016 թվականներին։ Հիշեցնենք, նա անցնում էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին և ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանին առնչվող քրեական գործերով։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *