Հասարակություն

Կորոնավիրուսի հաստատված 392 նոր դեպք, ևս 135 ապաքինված

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 392 նոր դեպք, ապաքինվել է ևս 135 մարդ:

Արձանագրվել է մահվան 2 դեպք։ Պացիենտները եղել են 73 և 84 տարեկան տղամարդիկ: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 293 է:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *