Հասարակություն

Կրակոց՝ ինքնաձիգից. ավագ լեյտենանտն անզգուշությամբ վնասվածք է հասցրել ծառայակցին

Հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայողին անզգուշությամբ հրազենային վնասվածք պատճառելու դեպքի առթիվ։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Գ.Մ.-ն մարտական դիրքի գետնատնակում խախտել է զենքի հետ վարվելու կանոնները՝ իրեն կցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել և պայմանագրային զինծառայող Արմեն Խաչատուրի Հարությունյանին անզգուշությամբ պատճառել է ձախ ազդրի հետին մակերեսի գնդակային միջանցիկ հրազենային վնասվածք: 

Ա. Հարությունյանը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ:

Դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *