Հասարակություն

Կվերածնվենք և կվերականգնենք ամեն ինչ. Ռուբեն Վարդանյան

Այն, ինչ տեղի ունեցավ մեզ հետ, շատ դժվար է, բայց դա ազգի վերջը չէ։ Մենք պետք է մեզ հանգիստ ասենք, որ կվերածնվենք և կվերականգնենք ամեն ինչ։ Այս մասին ֆեյսբուքյան իր ոչ պաշտոնական էջում գրել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը ։

«Սահմանելով հիմնական միտումները, մարտահրավերներն ու խնդիրները և, ամենակարևորը, ընտրելով որոշակի ճանապարհ, մենք կարող ենք նույնիսկ անկանխատեսելիության պայմաններում գտնել հենակետեր և առաջ շարժվել»,- նշել է Ռուբեն Վարդանյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուբեն Վարդանյանը հայտարարել էր, որ «Ավրորա» հումանիտար նախաձեռնությունը կրկնապատկել է Արցախին տրվող օգնության ծրագիրը` հատկացնելով 400000 ԱՄՆ դոլար (շուրջ 208 մլն դրամ)` 46 նախագծի աջակցության համար:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *