Հասարակություն

Կյանքից հեռացել է «Բաղնիքդ անուշ» ֆիլմի գլխավոր դերակատար Անդրեյ Մյախկովը

82 տարեկանում մահացել է ԽՍՀՄ ռուս դերասան Անդրեյ Մյախկովը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով Մոսկվայի գեղարվեստական թատրոնի մամուլի ծառայությանը։

Թատրոնի և կինոյի դերասան, ռեժիսոր, ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ Անդրեյ Վասիլևիչ Մյախկովը ծնվել է 1938 թվականի հուլիսի 8-ին՝ Սանկտ Պետերբուրգում:

Ավարտել է Քիմիական տեխնոլոգիայի ինստիտուտը։ Սիրողական ներկայացումներից մեկում նրան նկատել է Մոսկվայի գեղարվեստական թատրոնի դպրոցի ուսուցիչը:

1965 թվականին նա ստացել է պատվոգիր այս ուսումնական հաստատությունից և դարձել «Սովրեմեննիկի» թատրոնի դերասան: 1977-ին տեղափոխվել է Մոսկվայի գեղարվեստական թատրոն: Դերասանն սկսեց մեծ ժողովրդականություն վայելել 1975 թվականին՝ Էլդար Ռյազանովի «Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ» ֆիլմից հետո:

Մյախկովին հանդիսատեսը հիշում է նաև 1977 թվականին նկարահանված Ռյազանովի «Ծառայողական սիրավեպ» կատակերգությունից՝ Նովոսելցևի դերով:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *