ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ին 90 տարեկանում կյանքից հեռացել է բանաստեղծ, մանկագիր, երգիծաբան, դրամատուրգ, թարգմանիչ, Հայաստանի գրողների միության անդամ Սուրեն Մուրադյանը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ցավակցում է սիրելի գրողի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին և նրա ընթերցողներին:
Սուրեն Մուրադյանն անգնահատելի ավանդ ունի հայ գրականության մեջ, նրա թողած ժառանգությամբ սերունդներ են կրթվել։ Սիրելի գրողի հիշատակը վառ կմնա բոլորիս սրտերում։
ԿԳՄՍ նախարարություն
Սուրեն Մուրադյանի դուստրը՝ Սյուզաննա Մուրադյանը, Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել.
«Մեր սիրելի հայրիկ, դու մեզ և Հայաստանի մանուկներին պարգևեցիր ոսկեզօծ մանկություն: Քեզնով ու քո ստեղծագործություններով մեր կյանքը պարուրեցիր
բարությամբ, քնքշությամբ, անջնջելի հիշողություններով: Ափսոս, որ կյանքիդ մայրամուտին ականատես եղար ազգիդ բաժին հասած դառնություններին...
Գիտեմ, երբ գնամ աշխարհից,
Մարդիկ կտխրեն ինձ համար,
Չէ՞ որ եղել եմ միշտ բարի,
Չեմ եղել երբեք հիշաչար:
Գիտեմ, երբ գնամ աշխարհից,
Թախիծ կպատի սնարիս,
Սարում կթոշնի մի ծաղիկ,
Երկնքում մի աստղ կմարի:
Աշխարհից ես գոհ կգնամ,
Ինձ բարի սրտով կհիշեն,
Քանզի թողել եմ ես մարդկանց
Սիրահար մի սիրտ, թանկ հուշեր...
ՍՈՒՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ»




0 Մեկնաբանություն