Հասարակություն

Կյանքից հեռացել է իրավապաշտպան Լևոն Ներսիսյանը

Մահացել է «Ա․Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ տնօրեն Լևոն Կոնստանտինի Ներսիսյանը։  Այս մասին հայտնել են ՀԿ աշխատակազմից։
 
Լևոն Ներսիսյանը 1993 թվականից  ՀԿ-ի տնօրենն էր։ Կազմակերպությունը նրա անմիջական ղեկավարությամբ և նախաձեռնությամբ իրականացրել է բազմաթիվ ծրագրեր՝ ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման և սոցիալապես անապահով խմբերին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *