Հասարակություն

Կյանքից հեռացել է անվանի կինոռեժիսոր Վլադիմիր Մենշովը (տեսանյութ)

81 տարեկանում կյանքից հեռացել է հայտնի կինոռեժիսոր Վլադիմիր Մենշովը։  Այս մասին հայտնում է «Մոսֆիլմ» կինոստուդիայի կայքը։ Հունիսի  վերջին նա վարակվել էր կորոնավիրուսով։ Նրա հայտնի ֆիլմերից են «Մոսկվան արցունքներին չի հավատում», «Սեր և աղավնիները» , «Շիրլի-Միրլին» , որոնք մնում են սիրելի հանդիսատեսի համար։

 «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի համար «Օսկար»-ի արժանացած Վլադիմիր Մենշովը 2018թ գարնանը Հայաստանում էր։ Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտն իր 100-ամյա հոբելյանի միջոցառումների շարքում  պատվիրակություն է ուղարկել  Երևան, եւ  որի  կազմում էր նաեւ կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, ՌԴ ժողովրդական արտիստ,օսկարակիր  Վլադիմիր   Մենշովը։

«Առանց կինեմատոգրաֆի իմ կյանքը չէի պատկերացնում և 4 տարի անընդմեջ դիմել եմ ՎԳԻԿ՝ մինչև չընդունվեցի։ Միխաիլ Ռոմմի ուսանողն եմ եղել։ Կարծում եմ, սրանով երևի թե շատ բան է ասված։ Իմ հոգևոր  ուսուցիչներն էին Ռոմմը, Գերասիմովն ու էյզենշտեյնը։ Վերջինիս կարելի է համեմատել փոքր բլուրների կողքին հառած Արարատ լեռան հետ»,- ասել էր նա հայ ուսանողներին։ 

Մենշովը նաև խորհուրդ  էր տվել ուսանողներին․ «Մի՛ վախեցեք ասել այն, ինչ զգում եք։ Ունեցե՛ք ձեր վերաբերմունքը և մի՛ թաքցրեք այն»:

Մանրամասները՝  արխիվային տեսանյութում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *