63 տարեկանում Կիևում կյանքից հեռացել է մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի որդին՝ Սուրեն Փարաջանովը:
Այս մասին տեղեկացրել է Սերգեյ Փարաջանովի թանգարանի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջը:
Հաղորդագրությանը կից թանգարանը հրապարակել է Սերգեյ Փարաջանովի՝ որդուն ուղղված նամակը բանտից: Նամակում կինոռեժիսորը խոստովանում է, որ որդու հետ հաղորդակցվելիս չի կարողացել ասել, որ սիրում է նրան:




0 Մեկնաբանություն