Հասարակություն

Լարված իրավիճակ Արմավիրի Զարթոնք գյուղում. հնչել են կրակոցներ. (տեսանյութ)

Լարված իրավիճակ է Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում. հնչել են նաև կրակոցներ: Գյուղացիները փակել են ճանապարհը և պահանջում են աշխատանքից ազատել գյուղապետին, վերացնել գյուղում տիրող ապօրինությունները, ձերբակալել այդ ապօրինությունների հեղինակներին և գյուղացիներին բռնության ենթարկած անձնաց:

Այս պահին տեղում են մեծաթիվ ոստիկանական ուժեր. քաշքշոցներ են սկսվել ոստիկանների և բնակիչների միջև:

Բնակիչներից մեկի խոսքով՝ կրակոց արձակած և ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից գյուղացուն վիրավորողը դիմել է փախուստի, ուստի ոստիկանությունից պահանջում են նրան բերման ենթարկել:

Գյուղացիների խոսքով՝ եթե ոստիկանությունը չհայտնաբերի կրակոցներ արձակողին, ապա այս գիշեր գյուղում սպանություն տեղի կունենա:

Այս պահին գյուղացիները բացել են ճանապարհը, բայց  շարունակում է փակ մնալ երկաթգիծը: Զարթոնքի բնակիչները նստել են երկաթգծի վրա և շարունակում են պահանջել գյուղապետի հրաժարականը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *