Հասարակություն

Լիցքավորված ատրճանակ՝ Երևան-Փարիզ ուղևորի ուղեբեռում

«Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության աշխատակիցները ուղեբեռում հայտնաբերել են լիցքավորված ատրճանակ։

«Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության աշխատակիցների կողմից 2019թ. օգոստոսի 8-ին ժամը 08։05-ի սահմաններում, Երևան-Փարիզ 1061 թռիչքով մեկնող ուղևորի ուղեբեռի զննման ժամանակ հայտնաբերվել է «EKOL Special 99, 9մմ․ EU-1520760» տեսակի 6 փամփուշտներով լիցքավորված ատրճանակ։ 

Համաձայն սահմանված ընթացակարգի կազմվել է համապատասխան արձանագրություն և ուղևրն ու հայտնաբերված ատրճանակը հանձնվել են «Զվարթնոցի» գծային բաժնի ոստիկանությանը։

Օդանավակայանը շնորհակալություն է հայտնում «Զվարթնոցի» անվտանգության աշխատակիցներին՝ պրոֆեսիոնալ աշխատանքի և ուղևորների անվտանգությունն ամենաբարձր մակարդակով ապահովելու համար։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *