«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է «Yerevan.today» կայքի խմբագրությունում ոստիկանության կողմից իրականացված խուզարկությունը:
Հայտարարության մեջ նշվում է, որ այն խախտում է լրագրողների աղբյուրների կոնֆիդենցիալությունը:
«Yerevan.today»-ում խուզարկությունը և կայքի սարքավորումների բռնագրավումը լուրջ վտանգ է ներկայացնում լրագրողական աղբյուրների պաշտպանության սկզբունքներին, որոնք երաշխավորված են Հայաստանի օրենսդրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական դատարանով»,- ասել է կազմակերպության՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Յոհան Բիրը:
«Մենք ցավում ենք, որ ոստիկանությունը չի փնտրել առավել քիչ աղմկոտ և առավել համաչափ ճանապարհ իր իրավական նպատակին հասնելու համար»:
0 Մեկնաբանություն