Հասարակություն

Մահացել է Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին

Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանը Թվիթերի իր միկրոբլոգում հայտնել է կնոջ՝ Արիանա Կաոիլիի մահվան բոթը.

"Բառեր չեմ գտնում արտահայտելու այն ցավը, որ զգում եմ իմ կնոջ՝ Արիանայի մահվան պատճառով։ Նա խելացի, աշխատասեր ու կենսուրախ մարդ էր, ով շատ էր սիրում կյանքը։ Սիրում եմ քեզ, քաղցրիկս, խոր քուն մտիր"։

Հիշեցնենք՝ Արիանա Կաոիլիի առողջական վիճակը վատացել էր,տեղեկացրել էին ԶԼՄ_ները՝ հղում կատարելով «Աստղիկ» բժշկական կենտրոնի իրենց աղբյուրին։

Հաղորդվում է, որ Կաոիլիին նորից վերակենդանացման բաժանմունք են տեղափոխել, քանի որ նրա թոքերի հետ կապված խնդիրներ են առաջացել։

Հիշեցնենք՝ մարտի 14-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Արոնյանը կինը «Lexus RX350» մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում բախվել էր բետոնե հենասյանը: Փրկարարները դժվարությամբ, հատուկ տեխնիկա օգտագործելով են կարողացել կնոջը ավտոմեքենայից դուրս բերել: Նա ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *