Հասարակություն

Մահացել է Մանվել Գրիգորյանը

Իրավունք

Հետաքննություն

Բանակ

Իրավիճակը սահմանին

Արցախ

Արտակարգ դրություն

Մարզեր

Աշխարհ

Սփյուռք

Մշակույթ

Սպորտ

Տարածաշրջան

Հասարակություն

09:3919 Նմբ, 2020

Մահացել է Մանվել Գրիգորյանը

64 տարեկանում մահացել է Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը: 

Գեներալ Մանվելը մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին, ղեկավարել Էջմիածնի կամավորական գումարտակը: Որպես հրամանատար՝ մասնակցել է Հադրութի շրջանի պաշտպանական և Մարտակերտի շրջանի ազատագրական գործողություններին: 

Պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի, «Ոսկե արծիվ» և Երկրապահ Կամավորական Միության «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշաններով։

2018-ի հունիսին Մանվել Գրիգորյանը ձերբակալվել էր այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ զենք և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելու և պահելու մեղադրանքով: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Մանվել Գրիգորյանը զրկվել էր պատգամավորական անձեռնմխելիությունից և կալանավորվել:

2018-ի դեկտեմբերին դատարանի որոշմամբ Գրիգորյանը 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել կալանավայրից։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *