Հասարակություն

Մանվել Գրիգորյանը խնամակալի կարիք ունի. փաստաբան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն և Նորք-Մարաշ» նստավայրում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, տեղի է ունենում ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։

Մանվել Գրիգորյանը դատական նիստին ներկա չէ առողջական վիճակի վատացման պատճառով, իսկ նրա կինը ներկա է։ Գրիգորյանի փաստաբանական խմբի անդամ Լևոն Բաղդասարյանն իր ելույթում նշեց, որ իր պաշտպանյալը  խնամակալի կարիք ունի՝ նշելով, որ բժիշկներն այն եզրահանգման են եկել, որ ԵԿՄ նախկին նախագահի կյանքին վտանգ է սպառնում։

Փաստաբանը նաև մինչև 10 միլիոն գրավի դիմաց իր պաշտպանյալին ազատ արձակելու միջնորդություն ներկայացրեց։  Դատախազները 15 րոպե ժամանակ խնդրեցին՝ միջնորդությանը ծանոթանալու և դրա վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար։

Մեղադրող կողմը դեմ արտահայտվեց  Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխմանը։ Դատախազ Վահե Դոլմազյանի խոսքով՝ քանի որ նոր փաստական հանգամանք չկա փաստաբանների միջնորդության մեջ,  այն ենթակա է մերժման։

Ներկայացված միջնորդության մեջ նշված էին գեներալ-լեյտենանտի մոտ առկա հիվանդությունները, որոնք ընթերցեց դատավոր Մնացական Մարտիրոսյանը։

Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ. միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի 13։30-ին։

Խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատարանը մերժեց փաստաբանի միջնորդությունը՝ այն համարելով անհիմն։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *