Հասարակություն

Մանվել Գրիգորյանը կմնա հիվանդանոցում

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը բժիշկների  տակ է։

«Մանվել Գրիգորյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում է, առողջության վատացման հետևանքով», – այդ մասին «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում ասաց փաստաբան Արսեն Մկրտչյանը։ Բժշկական կոնսոլիումը համարել է, որ նա պետք է ստացիոնար բուժում ստանա։ Մանվել Գրիգորյանի մոտ առաջացել է խրոնիկ հիվանդությունների դեկոմպենսացիա։

Արսեն Մկրտչյանը նշեց նաև, որ գեներալ Գրիգորյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու միջնորդություն են ներկայացրել մոտ 1 շաբաթ առաջ։ Դատական նիստի օրը դեռևս հայտնի չէ, իսկ գործը քննվելու է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *