Հասարակություն

Մանվել Գրիգորյանը նորից կկալանավորվի՞

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանների ինքնաբացարկի միջնորդությունը:

Մանվել Գրիգորյանի պաշտպանները դուրս եկան դատական նիստերի դահլիճից, որտեղ նիստը մոտ մեկ ժամ տեւեց եւ լրագրողներին պաշտպան Արսեն Մկրտչյանը հայտնեց, որ դատարանը մերժել է միջնորդությունը: Այլ մանրամասներ պաշտպանը չներկայացրեց:

Դատարանն այսօր քննում էր նաեւ Դատախազության բողոքը Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու վերաբերյալ առաջին ատյանի որոշման դեմ։

Հարցի քննությունն այսօր ավարտվեց, և որոշումը կհրապարակվի հունվարի 22-ին, ժամը 13։30-ին։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *