Հասարակություն

Մանվել Գրիգորյանն ազատ է արձակվել 25 մլն դրամ գրավի դիմաց (տեսանյութ)

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։

«Ա1+»-ի տեղեկություններով, գրավն արդեն մուծվել է:

Քիչ առաջ նա դուրս է եկել մեկուսարանից և տուն է գնում:

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 16-ին ՀՀ ԱԱԾ-ն ձերբակալել էր Մանվել Գրիգորյանին, ապօրինի զենք-զինամթերք և զինվորների համար նախատեսված պարենամթերք պահելու մեղադրանքով։

Տեսանյութը՝ «Ազատություն ռադիոկայան»

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *