Հասարակություն

Մարդիկ խոսում են բարեփոխումների մասին, բայց անում հակառակը

Վահե Խաչիկյանն  ֆեյսբուքում գրում է.

Հասարակությունում տարածված լիքը լավ, դրական ու օգտակար բաները՝ օրինակ ժողովրդավարություն, արդար ընտրություններ, մարդու իրավունքներ, քաղաքացիական հասարակություն, ՀԿ-ներ և այլն արժեզրկվել են։

Ես գտել եմ պատճառը.
Երբ այդպիսի դրական ու լավ տերմինները մտնում էին շրջանառության մեջ, ՀՀԿ-ն շատ շուտ վերցնում էր դա ու սկսում ինքը խոսել դրա մասին։
Կհիշեք ամբողջ օրը խոսում էին ժողովրդավարությունից ու մարդու իրավունքներից, բայց անում լռիվ հակառակը։

ՀԿ-ների մասով. 
բոլորը սկսեցին բացել ՀԿ-ներ, կամ շրջանառել «ՀԿ-ները գռանտակեր» են հայտնի եզրույթը։
Ակտիվիստների ու քաղաքացիական շարժումների մասով, 
հենց ցույց էր լինում սկսում էին իրենց ջահել-ջուհուլներին ղրգել, որ կամ սադրեն, կամ էլ ուղղակի ակտիվություն ցույց տան, որ գիտակից մարդիկ հիասթափվեն իրենց էնտեղ տեսնելով։
Ընտրությունների մասով,
Միշտ խոսում էին ընտրական պրոցեսների ավելի լավ ու արդյունավետ դարձնելու մասով, բայց համատարած ընտրակաշառք ու ընտրախախտումներ էին անում։

Ստացվում էր մի իրավիճակ, որ մարդիկ խոսում են բարեփոխումների ու դրական բաների մասին, բայց անում հակառակը։ 
Իսկ մենք լավ գիտենք, որ լավագույն դասը ու սովորելու օրինակը դա մարդու գործողություններն են և ոչ թե ասածները։

Սրանից է առաջացել անվստահությունը, թե՛ դատական, թե՛ կրթական համակարգերի և թե՛ քաղաքացիական հասարակության հանդեպ։

Ասածս ի՞նչ է․
Հանկարծ այս կառավարությունն ու որոշումների կայացման գործընթացներում ներգրավվածները չշարժվեն նույն ֆորմատով։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *