Հասարակություն

Մարդկանց կուտակումներ մետրոյի կայարանում․ գնացքը երկար ժամանակ չի եկել

Երեւանի մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանում մոտ 25 րոպե դեպի «Բարեկամություն» կայարան տանող գնացք չի եղել, ինչի պատճառով մարդկանց կուտակումներ կան։

Ա1+-ի թղթակիցը հայտնում է, որ հակառակ ուղղությամբ այդ ընթացքում 3 գնացք է անցել։ Րոպեներ առաջ գնացքը եկել է, սակայն կայարանում չի կանգնել եւ շարունակել է ուղղությունը։

Քիչ առաջ մեր թղթակիցը հայտնեց, որ ի վերջո գնացքն եկել է։ Բարեկամություն կայարանում՝ դեպի Հանրապետության հրապարակ տանող գնացքը 20 րոպեից ավելի է՝ չկա, այստեղ եւս մարդկանց կուտակումներ են։ 

Մանրամասն Ա1+-ից

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *