Հասարակություն

Մարտի 1-ը դասագրքերում խեղաթյուրված է ներկայացվում. զոհվածի կին

Մարտի 1-ին զոհված Հովհաննես Հովհաննիսյանի կինը՝ Լիլյա Հովհաննիսյանը կարծում է, որ Մարտի 1-ի գործը դեռ ամբողջովին չի բացահայտվել, բայց հույս ունի, որ կբացահայտվի:

«Բոլորն, ով խառնվել է այս գործին, ով աթոռ է պահանջել, ում ձեռքը գնացել է, որ սպանի մարդկանց պիտի կալանավորվեն»:

 11 տարի է անցել,  բայց 10 զոհերի սպանության հոդվածով որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել: Տիկին Լիլյան դեռ սպասում է:

«Պետք է մի քիչ համբերենք, ինձ թվում է կբացահայտվի, այն թիվը չի, որ ինչ-որ մեկին դեմ կտան,  կասեն՝ սա է ու անհայտ կլինի»:

Մարտի 1-ի համար մեղադրում է ոչ միայն Ռոբերտ Քոչարյանին, այլև Սերժ Սարգսյանին:

«Սարգսյանին նրանով կմեղադրեմ, որ 10 տարվա մեջ ոչինչ չարեց: Մահացածներից ոչ մեկն էլ հանցագործ չէին, իդեալական տղաներ էին: Իմ ամուսինը Ղարաբաղի կռված ազատամարտիկ էր, ո՞նց կարող է պատահեր, որ հանցագործ լիներ, որ պիտակավորել էին որպես հանցագործ»:

 Տիկին Լիլյային մտահոգում է նաև սերունդներին պատմող դասագրքերում շարադրվածները: Նա ընդգծեց, որ Մարտի 1-ը խեղաթյուրված է նեկայացվում:

«Թող պատմության գրքերը վերանայեն, թեմաները փոխեն,  երեխաները պետք է ճիշտը իմանան»:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *