Հասարակություն

«Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Գեղամ Պետրոսյանը վաղն ազատ կարձակվի․ փաստաբան

«Մարտի 1»-ի իրադարձությունների ժամանակ զոհված Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, զորքերի նախկին շտաբի պետ Գեղամ Պետրոսյանը վաղը, ժամը 15։00-16։00 սահմաններում ազատ կարձակվի Երևանի քաղաքում տեղակայված Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանից, նշում է վերջինի փաստաբանը։  «Չի ներկայացվել միջնորդություն, իմ համոզմամբ, հնարավոր է և ներկայացվել է, համենայնդեպս ես չեմ ստացել։ Իսկ վաղն էլ օրը լրանում է․ ուզեն-չուզեն՝ պետք է բաց թողնեն»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Պետրոսյանի փաստաբան Վաղարշակ Գևորգյանը։

Առավել մանրամասն՝ Ա1+ _ից

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *