Հասարակություն

Մարտի 1-ին զոհվածների ընտանիքներին հիմա աջակցում ենք․ փոխհատուցման հարցը կկայացնենք ՄԻԵԴ-ի որոշումների հիման վրա․ Փաշինյան (տեսանյութ)

Այսօր կառավարության նիստում որոշվեց պահուստային ֆոնդից արդարադատության նախարարությանը հատկացնել 720 մլն դրամ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց որ հատկացումը 2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության տրամադրման նպատակով է:

Նրա խոսքով՝ զոհվածների իրավահաջորդներին կհատկացվի 30 մլն դրամ, առողջությանը ծանր վնաս հասցված անձին՝ 15 մլն, առողջությանը միջին ծանրության վնաս հասցված անձին՝ 5 մլն դրամ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ սա ոչ թե փոխհատուցում է, այլ՝ աջակցություն: «Փոխհատուցման հարցի վերաբերյալ որոշումներ պետք է կայացնենք ՄԻԵԴ կողմից կայացված որոշումների հիման վրա»,- ասաց վարչապետը։

Բացի դա, վարչապետ հավելեց, որ հայտնի փաստ է, որ ինքը ևս առնչություն ունի Մարտի 1-2-ի իրադարձություններին և կարևոր է, որպեսզի այս հարցում որոշումները կայացվեն մաքսիմալ օբբյեկտիվ, բայց հայտնի չէ, թե ՄԻԵԴ-ը երբ կկայացնի որոշումներ: Վարչապետը նաեւ ասաց, որպեսզի չստացվի, որ կառավարությունը որևէ միջոց չի ձեռնարկում Մարտի 1-2-ին տուժածներին աջակցելու համար, այս գործողությունն արվում է ԱԺ ընդունած օրենքի հիման վրա, իսկ փոխհատուցման թեման կփակեն ՄԻԵԴ որոշումների հիման վրա, որպեսզի Մարտի 1-2-ին ներգրավված անձինք չորոշեն փոխհատուցման չափը: Նախարարն էլ արփագանքելով ասաց, որ ՄԻԵԴ-ը հնարավոր է իր որոշման մեջ հաշվի առնի ՀՀ կառավարության այս որոշումը:

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *