Հասարակություն

Մարտի մեկի գործով նախարարը հարցաքննվել է

Մարտի մեկի գործով որպես վկա հարցաքննվել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

«Հարցաքննվել եմ որպես Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ, որը հանդես է եկել Սահմանադրական դատարանում՝ վիճարկելով նախագահական ընտրությունների արդյունքները: Իսկ Հայաստանյան դատարաններում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացրել եմ մարտի 1-ի դեպքերին վերաբերող դրվագներով ինը սպանվածների շահերը և նաև մի շարք ձերբակալվածների, ազատազրկվածների, խոշտանգվածների շահերը՝ Արամ Բարեղամյան, Աշոտ Մանուկյան և այլն»։

Զեյնալյանը նշեց նաեւ, որ որեւէ մեկի շահերի ներկայացուցիչ չի կարող լինել, քանի որ նա այժմ պաշտոնյա է եւ շահերի բախում կդիտվի:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *