Հասարակություն

Մարզերի հանրային սննդի օբյեկտները, որոնց շրջանառությունը մինչև 24 մլն. դրամ է, կազատվեն հարկերից

ԱԺ նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ներկայացրեց իրենց խմբակցության նախագիծը՝ «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին: Հայտնի է, որ 2020-ի հունվարի 1-ից միկրոձեռնարկատիրությունը, որը մինչեւ 24 մլն դրամի շրջանառություն կունենա, ազատվում է հարկերից: Կան սահմանափակումներ, թե որոնք են այն օբյեկտները, որոնք կարող են համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Օրինակ, բացառություն էին հանրային սննդի օբյեկտները: Հիմա առաջարկվում է, որ բացառությունների ցանկից որոշները հանվեն: Մասնավորապես, խոսքը վերաբերում է Երեւանից դուրս՝ մարզերում գործող հանրային սննդի օբյեկտներին, որոնք 24 մլն-ից պակաս շրջանառություն ունեն: Նրանք նույն պես կազատվեն եկամտահարկից, շրջանառության հարկից: Մանե Թանդիլյանն ասաց, որ մոտ 1000 ձեռնարկատիրական սուբյեկտների սա կարող է վերաբերել: Տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Գրիգորյանը կարեւորեց նախագիծը՝ ասելով, որ սրանով տուրիզմին կարող են խթանել մարզերում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *